Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանը բացատրում է՝ ինչու է ՔՊ ցուցակում. «Եղել են սկզբունքային, ազնիվ, ամեն ինչ արել են՝ հանուն Հայաստանի ուժեղացման, կաշառակերություն չկա»

Հունիս 15,2021 22:11

«Ինչու եմ ես հայտնվել ՔՊ ցուցակում եւ ԱԺ պատգամավորի հայտ եմ ներկայացրել: Շատ երկար եմ մտածել: Իրենք 3 տարի աշխատել են, ես այդ աշխատանքը տեսել եմ»,- այսօր Կապանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Նա սկսեց գովել Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ու իշխանությանը. «Առաջինը՝ եղել են սկզբունքային, ազնիվ, ամեն ինչ արել են՝ հանուն Հայաստանի զարգացման, հանուն Հայաստանի ուժեղացման: Հովանավորչությունը բերել են զրո մակարդակի, մենաշնորհները բերել են զրո մակարդակի: Կաշառակերություն չկա: Մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, որ Հայաստանը հզորանա, մրցունակ երկիր դառնա: 25 տարի Հայաստանը մրցունակ երկիր չի եղել, կեղեքել են, թալանել են: Իրենք են ղեկավարել, իրենք են որոշել, համակարգային կոռուպցիա է եղել, բայց ազնիվ համակարգ չի եղել, որ պետք է ծառայի հասարակությանը: Ես վստահում եմ ՔՊ կուսակցության սկզբունքներին, գաղափարին, մոտեցումներին, տեսլականին, որը իրենք պատկերացնում են»:

Խաչատուր Սուքիասյանը հորդորեց ճիշտ վերլուծել իրավիճակը. «1 մրդ դոլարին համարժեք դրամ ավել գումար է բյուջեում հավաքվել, այդ գումարները չեն մսխվել: Դուք ինքներդ տեսնում եք դպրոցաշինությունը, ճանապարհաշինությունը: Այդ ամեն ինչը նրա համար է, որ Հայաստանը հզոր լինի, մարդիկ ուզենան ՀՀ-ում ներդրումներ անել: Ես այսօր կանգնած եմ այս սկզբունքների, այս ծրագրերի կողքին: Ես ինքս էլ եմ կրելու, որ այս ծրագրերը կյանքի կոչվեն ու Հայաստանը զարգանա, դառնա հզոր պետություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930