«Սյունիքը թալանածներն ու դեռ թալանողները դարձել են Սյունիքի փրկիչներ»,- այսօր Կապանում ՔՊ-ի նախընտրական հավաքի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա հավելեց. «Դեռ 2003-ից սկսած՝ գիտեք ում պաշտոնավարման ժամկետն է՝ մերժվողի, Հայաստանի հանքավայրերի մեծ մասը, մասնավորապես՝ Ագարակի հանքավայրը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը սեփականաշնորհվել են կոպեկներով ու հիմա դրա հաշվին դոլարային միլիարդատեր դարձած մարդիկ այսօր փորձում են դաս տալ իրենց արդար քրտինքով աշխատող, իրենց երկրին անմնացորդ ծառայող մարդկանց ու իրենց հակահեղափոխության կենտրոնը փորձել են դարձնել Սյունիքը: Բայց այսօր սյունեցին ցույց տվեց նրանց տեղը: Մեխը խփելու ժամանակը հունիսի 20-նն է: Հունիսի 20-ին դուք մերժվողի, ձեր կողմերից մի հատ մեկ ու 20 կա է մի հատ՝ 1,20 բոյով, դրան, իր մանկլավիկներին, էն որ նժդեհիկներ են դառել, ա՛յ սուտի հայրենասերներ…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ