Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած ՏԻՄ ոլորտում դրական զարգացումներին՝ քաղաքապետարանների լիազորությունները չեն ընդլայնվել. զեկույց

Հունիս 15,2021 21:03

Չնայած Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում դրական զարգացումներին, քաղաքապետարանների լիազորությունները չեն ընդլայնվել, հանրային ծառայություններ մատուցելու գործում նրանց դերը մնում է սահմանափակ, և տեղական ինքնակառավարման մարմիններին չի տրամադրվում բավարար ֆինանսավորում: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի զեկույցում:

Զեկույցը, որը հիմնված է 2019թ. մայիսին Հայաստան կատարած այցի հիման վրա, ողջունում է այն փաստը, որ Հայաստանը վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի բոլոր դրույթները: Այն նաև ողջունում է համայնքների խոշորացումը և կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությունները ՝ կապված տեղական հանրաքվեների, հանրային լսումների և քաղաքապետարաններին տրվող ֆինանսական օգնության հետ:

Չնայած այս լավ զարգացումներին՝ քաղաքապետարանների լիազորություններն ու պարտականությունները չեն ընդլայնվել այնպես, որպեսզի նրանց թույլատրվի ղեկավարել հանրային գործերի զգալի մասը իրենց իսկ պատասխանատվության ներքո:

Բացի այդ, կենտրոնական կառավարության և քաղաքապետարանների միջև չկա իրավաբանորեն երաշխավորված խորհրդատվության ընթացակարգ, տեղական ինքնակառավարման մարմինները պատշաճ կերպով ներգրավված չեն իրենց ֆինանսների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում, և տեղական համայնքների հետ չեն խորհրդակցում իրենց սահմանների փոփոխության վերաբերյալ:

«Մեզ տեղեկացրել են, որ վերջին խոշորացման գործընթացում տեղական որոշ իշխանություններ և բնակիչներ մամուլից են իմացել իրենց համայնքների խոշորացման մասին», – ասել է զեկուցողներից Գուն Մարիթ Հելգեսենը՝ նշելով, որ արդյունավետ տարածքային բարեփոխումների վերաբերյալ լայն հաղորդակցությունը «Հայաստանում դեռ բացակայում է»:

Կոնգրեսն առաջարկել է, որ Հայաստանի կառավարությունն ապահովի, որ տեղական իշխանություններն ունենան հասանելիություն ֆինանսական ռեսուրսների, ապակենտրոնացնել պարտականությունները՝ բարձրացնելու այն հասարակական գործերի մասնաբաժինը, որոնք կարգավորվում և ղեկավարվում են տեղական ինքնակառավարման մարմինների: Բացի այդ, պետք է վերանայվեն և հստակեցվեն քաղաքապետարանների «սեփական» իրավասությունները, պետական ​​վերահսկողությունը սահմանափակվի օրինականության հսկողությամբ և բարելավվի քաղաքապետարանի աշխատողների աշխատանքային պայմանները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930