Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ պետք է իրենք հաշտվեն, որ այս ազգի տականքներն իրենք են, կա՛մ պետք է գան ու ինձանից հաշիվ պահանջեն». Արմեն Խաչատրյան

Հունիս 15,2021 20:55

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր Կապանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ դիմեց ընտրակեղծարարներին. «Այն մարդիկ, պաշտոնյաները, անկախ իրենց սոցիալական դիրքից, գրպանի պարունակությունից, անցած ճանապարհից, ովքեր կհամարձակվեն ձեզ հարկադրել, կաշառք կառաջարկեն, նրանք այս ազգի տականքներն են: Կա՛մ պետք է իրենք հաշտվեն, որ այս ազգի տականքներն իրենք են, կա՛մ պետք է գան ու ինձանից հաշիվ պահանջեն: Այդ տականքներն են փշրում մեր ապագան, մեր անվտանգությունը ու մեր երկիրը տանում դեպի այդ գարշահոտ ճահիճը: Մենք հազիվ ենք պրծել այդ գարշահոտ ճահճից»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրեց, թե Սյունիքի մարզում ճանապարհաշինական ինչ աշխատանքներ են իրականացնելու այս տարի Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ՝ 125,6 կմ. «Այս պահին Տաթեւ-Աղվանի ճանապարհի երկու հատվածներն են ընթանում, մինչ տարեվերջ մենք կունենանք այլընտրանքային ճանապարհ, որը մեզ կտանի դեպի Երեւան…Մի շարք կապալառուներ, որոնք որոշակի փոխկապացվածություն ունեն տարբեր մերժվողների, համայնքապետերի հետ, օրինական  ճանապարհով նոր Հայաստանում մրցութային գործընթացով շահել են աշխատանքներ, բայց այսօր չեն իրականացնում աշխատանք: Վերջին 20 օրվա ընթացքում անգամ սկսած  աշխատանքները դադարեցրել են, որպեսզի մենք Հայաստանում այս ընթացքում շինարարություն չտեսնենք, շարունակենք տեսնել իրենց քանդած, չսարքած փոսերը: Նույնը վերաբերում է դեպի Քաջարան տանող ճանապարհին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930