ԵԱՀԿ ԽՎ-ն մոտ 80 դիտորդ կուղարկի՝ դիտարկելու հունիսի 20-ին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կաշխատեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի ԽՎ իրենց գործընկերների հետ սերտ գործակցությամբ:
«Այս ընտրությունները կարևոր հնարավորություն են հայ ժողովրդի համար՝ բարձրացնելու իրենց ձայնը, և երկրի համար՝ ցուցաբերելու հանձնառություն ժողովրդավարական զարգացումներին և բարեփոխումներին»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հատուկ համակարգող և կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելթը:
Պատվիրակույունը կգլխավորի ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Քարի Հենրիքսենը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ