Սիրելի սյունեցիներ, պարզվում է, այսօր մեր հավաքներին սյունեցի չի մասնակցել, լսե՞լ եք դրա մասին»,- այսօր Կապանում ՔՊ-ի ամփոփիչ նախընտրական հավաքի ժամանակ ասաց ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: Նա դիմեց հավաքվածներին՝ հիմա կապանցի կա՞ այստեղ: Արձագանքը լսելուց հետո արձանագրեց. «Մեր պատասխանը՝ մերժվողին եւ նրա նմաններին»:
Պապիկյանն ասաց, որ ընտրակեղծարարները կազմակերպել են, որ ընտրողները ՔՊ-ի թիվ 3 քվեաթերթիկները հանեն ընտրատեղամասից դուրս ու շպրտեն՝ դրանով ցույց տան, որ իրենց կամքը կատարել են: Պապիկյան ասաց, որ սյունեցին թասիբով է, անկախ է, իրավատեր է, դա թույլ տալ չի կարող. «Հիմա էլ ճար չունեն, մի հատ ոսկե զապաս ունեն՝ մի հատ տարած-բերած, տարած-բերած ժիլետի թեւ: Հիմա ժողովրդին փորձում են ցույց տան, որ իրենց կողմից կա միասնության, համահայկականության ինչ-որ մթնոլորտ, որ դրսի, արտասահմանի բոլոր կարող ուժերը պատրաստվում են կանգնեն իրանց չեղած կողքին: Դուք կարող եք ցույց տալ իրենց տեղը, դերը ու յուրաքանչուրիս տեղն ու դերը՝ հունիսի 20-ի ձեր քվեարկությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ