Այսօր Սյունիքի մարզում ՔՊ-ի քարոզարշավը շարունակվում է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամկետներ նշեց, թե ում է պաշտոնից ազատելու. «Ներողություն եմ խնդրում մեր թույլ տված մի շարք սխալների եւ բացթողումների համար, այդ թվում՝ որոշ թափթփուկ պաշտոնյաների հանդուրժելու համար: Եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որեւէ մեկը սպառնացել է ձեզ այսօրվա հավաքի չմասնակցել, կհիշեք այս օրը՝ այդ պաշտոնյաներից որեւէ մեկը չի մնալու իր աշխատանքում, ազատվելու են աշխատանքից բոլորը: Ռադ են լինելու իրենց պաշտոններից: Ես ձեզ անձամբ եմ խոստանում, որ դուք սեփական աչքերով այդ պաշտոնյաներին՝ հաստափոր եւ հաստավիզ, տեսնելու եք Քաջարանի ասֆալտին պառկած: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այն պաշտոնյաները, որոնք սպառնացել են որեւէ մեկին ընտրական եւ նախընտրական թեմաներով, բոլորը առանց բացառության մինչեւ հուլիսի 15-ը ազատվելու են աշխատանքից, ես դա ձեզ անձամբ եմ խոստանում: Այն թափթփուկ պաշտոնյաները, ովքեր ապօրինություններ են գործել եւ սպառնացել են քաղաքացիներին, դուք բոլորդ նրանց սեփական աչքերով պառկած եք տեսնելու Քաջարանի ասֆալտին»:
Մի երիտասարդ մոտեցավ Փաշինյանին ու ասաց. «Ես քաջարանցի տղա եմ, անունս Ռոման է, բոլորը գիտեն Ռոմանչիկ: Անցած անգամ եկել եք այս քաղաք, ես անձամբ Գորիսում եմ եղել՝ իմ մարտական ընկերների օջախում, ստեղ չեմ եղել, որ ձեզ դիմավորեմ, որովհետեւ եկել եք մեր քաղաք, եկել եք բոլորի տունը՝ հավասար:
Կարդացեք նաև
Ոչ մեկն իրավունք չունի այս քաղաքից մարդ հանի, ստեղ ամեն մեկն իրա փայ ինքնասիրությունն ունեցող տղա է, ստեղ ամեն մեկը խոսող տղա է: Խոսել եմ, խոսում եմ, մինչեւ վերջ էլ խոսելու եմ՝ ինչ ընտրվել ես, կյանքում առաջին անգամ եմ ընտրության մասնակցել: Էդ օրն էլ պսակվել եմ, հորս արեւ, կնգաս անունն էլ՝ Մարիամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ