«Իրավաբանները հիմա զբաղվում են: Տեսնենք, կհասցնենք, թե ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ եղավ ԿԸՀ-ի կողմից իր գրանցումը մերժելու բողոքարկումը:
Տիգրան Արզաքանցյանը դատարանից հավելյալ ժամանակ էր խնդրել՝ լրացուցիչ փաստաթղթեր ՌԴ-ից բերելու համար։ «Նրանք աշխատում են մեր ռեյտինգը գցել, բայց մեր ժողովուրդը ճիշտ է տրամադրված: Կուսակցությունը որոշում է կայացրել. հաղթանակի ժամանակ ես կդառնամ մեր երկրի վարչապետ և կկարողանանք միասին հզոր երկիր կառուցել: Մեր որոշումները հստակ են և ես հուսով եմ, որ մեր ժողովուրդը չի գնա հետ, ոչ էլ այսօրվա ձախողված ու թերի աշխատանքներով իշխանությանը չի ընտրի: Մենք ունակ, հզոր, խելքով ազգ ենք: Մենք պիտի ցույց տանք մեզ զարգացման, բանակաշինության ու հայրենասիրության մեջ, որպեսզի հզոր երկիր կառուցենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
«Ես ինձ համարում եմ ապագայի մարդ և ապագան մեր ձեռքին է: Ոչ մեկ չի կարող այն խլել մեզնից: Ես բոլոր ոլորտներում ունեմ մեծ փորձ, թե՛ բանակցությունների, թե՛ տնտեսության համախմբման և թե՛ այլ երկրներում կապերի մասով»,- հավելեց նա։
Ի պատասխան այն դիտարկման, որ վերջերս իրականացված սոցիոլոգիական հարցման պատկերով ՀԴԿ-ն քիչ ձայներ ուներ, Տիգրան Արզաքանցյանը արձագանքեց. «Մեր կուսակցությունն առաջին տեղն է գրավել, հենց դրա համար էլ հիմա փորձում են մեզ վրա հարձակվել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ