Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիեւն ու Էրդողանը Շուշիում ռազմական գործակցությունն ամրապնդող հռչակագիր են ստորագրել

Հունիս 15,2021 17:57

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած արցախյան Շուշի քաղաքում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ավելի քան մեկ ժամ բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, որում դրույթ կա թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության մասին: Այս մասին տեղեկանում ենք Turan.az-ից:

Իր ելույթում Ալիեւն այս օրն անվանել է պատմական: «Այսօր ստորագրված պայմանագիրը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի վրա»,- ասել է նա:

Նա նշել է, որ ստորագրված փաստաթղթում հղում է կատարվում Կարսի պայմանագրին, և փաստաթուղթը որոշում է ապագայում Ադրբեջանի քաղաքականությունը: «Դրանում արտացոլված են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները և հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտին և փոխադարձ ռազմական օգնությանն առնչվող ասպեկտներ»,- ասել է Ալիեւը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930