Հայաստանի առաջատար սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ ունի, 21-օրյա նախապատրաստություն է անցկացնելու Վրաստանի մայրաքաղաքում:
Մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտարարել է, որ ուսումնամարզական հավաքը հնարավոր է եղել կազմակերպել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ:
«Թբիլիսիում մարզումային պայմանները գերազանց են: Մենք ցանկանում ենք բարդացնել Արթուր Դավթյանի ծրագրերը հենացատկում եւ նժույգթափում: Եթե մեկնում ենք օլիմպիական խաղեր, ուրեմն պետք է պայքարենք հաջող մասնակցության համար, իսկ դրա համար անհրաժեշտ է բարդացնել ծրագրերը»,-ասել է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը, որը օլիմպիական խաղերում աշխատելու է որպես մրցավար:
Նրա խոսքով, Արթուր Դավթյանի հետ միասին Թբիլիսիում կմարզվեն նաեւ հեռանկարային մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ