Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ժողովրդավարական բևեռ» – ի Դիլիջանում անցկացվող քարոզարշավի ընթացքում կոնֆլիկտ տեղի ունեցավ տեղացիների հետ

Հունիս 15,2021 16:58

Դիլիջանում «Ազգային – ժողովրդավարական բևեռի» համակիրների քարոզարշավի ընթացքում փոքրիկ կոնֆլիկտ տեղի ունեցավ Բևեռի համակիրների և քաղաքացիների միջև։

Մեզ հետ զրույցում քարոզարշավն իրականացնող «Ազգային – ժողովրդավարական բևեռ» ֊ ի համակիրներից Արաքսյա Գրիգորյանը նշեց, որ կոնֆլիկտը եղել է, քանի որ մարդիկ իրենց ասոցացրել են այլ ուժերի հետ․ «Երբ մենք սկսում ենք խոսել, մարդիկ մեզ սկսում են ասոցացնել Քոչարյանի հետ, Սերժիկի հետ, Սորոսի հետ, էլ չգիտեմ ինչ անուն ասես մեզ տվել են։ Մեր ժողովուրդն այնքան է հեռացել մեր ազգային արժեքներից, որ երբ մեկը ճիշտն է ասում, նրանց թվում է, թե իրենց թշնամին է»:

Արաքսյա Գրիգորյանն ասաց.«Մեր ժողովուրը ինքնախաբեության մեջ է։ Նրանք միշտ վատի և վատթարագույնի մեջ են ընտրություն անում, սակայն կա նաև լավագույնը, որը «Ազգային ժողովրդավարական բևեռն» է, և մենք ասում ենք, որ մեր ամբողջ ծրագիրն ուղղված է ազգային շահի վրա և դրանով է տարբերվում մյուս ուժերի ծրագրերից, քանի որ մյուս ուժերի հիմնական նպատակը Ռուսաստանի հետ դաշնակցության ամրապնդումն է: Մենք տեսանք, թե ինչպես Քոչարյանը մեր ինքնիշխանությունը վաճառեց, Նիկոլ Փաշինյանը ՝ վաճառեց մեր հողերը։ Մենք 30 տարի է ասում ենք, որ Արցախը Հայաստանն է և վերջ ու առաջնորդվում ենք առաջին հանրապետության իրավահաջորդմամբ»։

Գրիգորյանը նշեց, որ իրենց մասին հանրության տեղեկատվության պակասը մեդիա բլոկադայի հետևանք է․ «Մենք արդեն 30 տարի է՝ մեդիա բլոկադայի մեջ ենք, քանի որ մենք ճշմարտությունն ենք ասում։ Մենք մերժում ենք և՛ նախկիններին, և՛ այժմյան իշխանությանը, որովհետև այդ բոլոր ուժերն էլ մի փոքր ձևափոխված, բայց նույն երգն են երգում։ Նրանք բոլորն էլ կրեմլահպատակ խամաճիկներ են, որոնք մտածված ձևով ծառայում են Կրեմլին՝ մեր երկիրը տանելով տոտալ գաղութացման։ Մեր նպատակն է ստեղծել ինքնիշխան Հայաստան։ Մենք չենք մերժում Ռուսաստանին, բայց մենք տեսանք, որ 30 տարի, լինելով նրա բարեկամներից մեկը, հասկացանք, որ նա մեր բարեկամը չէ բոլորովին, որի վառ ապացույցն էր Արցախյան երկրորդ պատերազմը։ Մենք ասում ենք, որ մեզ պետք են նոր և բազմաբևեռ դաշնակիցներ»։

Արաքսյա Գևորգյանը նաև հավելեց, որ Տավուշի իրենց քարոզարշավը Դիլիջանից հետո կշարունակվի նաև Իջևանում, Նոյեմբերյանում և Բերդում։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930