Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը կարծում է, որ խաղաղապահների մանդատն Արցախում պետք է լիներ անժամկետ

Հունիս 15,2021 16:40

1998-2008թթ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանին և Russia Today հեռուստաալիքին՝ հայտարարելով, որ Արցախում խաղաղապահների մանդատը լավ կլիներ՝ անժամկետ լիներ:

 «Մանդատը սահմանափակված է ժամանակով: Ինչ կլինի հետո՝ ոչ մեկ չգիտի: Եվ դա ամենամեծ խնդիրն է. խաղաղապահների մանդատի ապագայի անորոշությունը: Եվ ընդհանրապես, նրանց ներկայությունը տարածաշրջանում: Հինգ տարի է: Ես կարծում եմ, որ ընդհանրապես լավ կլիներ, եթե այդ մանդատը լիներ անժամկետ՝ առանց ժամկետների հիշատակման: Քանի որ դա իսկապես խնդիրներ է ստեղծում. 4.5 տարի հետո Ադրբեջանն իրավունք ունի տեղեկացնելու Ռուսաստանին, որ դեմ է խաղաղապահների մանդատի շարունակմանը: Եվ Ռուսաստանը, համաձայն այդ հայտարարության, ստիպված կլինի հեռանալ»,- ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դա հանգեցրել է նրան, որ «Ղարաբաղում բոլորը պլանավորման համար ունեն այդ ժամկետներով սահմանափակված հորիզոն»: «Այնքան անորոշ, որ մարդիկ չեն կարող պլանավորել իրենց ապագան: Այդ թվում, ի դեպ, կառավարությունը՝ թե՛ Հայաստանի, թե՛ հենց Լեռնային Ղարաբաղի: Դա բազմաթիվ հարցեր է առաջ բերում և անհանգստություն»,- ասել է Քոչարյանը:

Գնահատելով խաղաղապահների գործունեության արդյունավետությունը՝ Քոչարյանը հայտարարել է, որ միայն այն փաստը, որ այսօր որևէ խոշոր բախումներ չեն լինում, խոսում է այն մասին, որ կողմերը հարգանքով են վերաբերվում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930