Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (International Animal Rescue) շարունակում է ահազանգել Հայաստանում բանտարկված արջերի մասին։
Այս անգամ կազմակերպությունը հայտնել է Հանքավանի հանգստյան գոտիներից մեկում պահվող արջի մասին, որին տվել են Բո անունը։
IAR պաշտոնական էջը հայտնել է․ «Ծանոթացե՛ք, Բո անունով արջն է։ Ներկայումս նա բանտարկված է փոքր, կեղտոտ վանդակում մեկ նպատակով․ զբոսաշրջիկներ ներգրավել դեպի Հանքավանում գտնվող հանգստյան գոտիներից մեկը։
Բոն չունի ոչինչ, ինչը կուրախացնի նրան և անգամ շարժվելու տեղ չունի։ Միակ բանը, որը արջը կարող է անել՝ մի քանի քայլ աջ կամ ձախ։ Երկաթյա վանդակից Բոն հույսով լեցուն նայում է աշխարհին՝ երազելով ապրել բնական և վայրի կյանքով։ Նա բանտարված է արդեն 5 տարի, դա շուրջ 2000 օր է՝ լի ձանձրույթով և հուսահատությամբ։
Բոն ծնվել է անտառում և, հավանաբար, անհոգ կյանք է ապրել մայր արջի հետ, մինչ մեկ օր հայտնվել է վանդակում»։
Կարդացեք նաև
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործընկեր IAR ջանքերով նմանատիպ իրավիճակից փրկվել են շուրջ 30 արջերի։ Գործընկերներ պատրաստակամ են օգնելու նաև այս արջին, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը մերժում է այդ գաղափարը։
IAR-ը առաջարկում է նաև միանալ առցանց ստորագրահավաքին։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ