Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոջիլի հայտնի պատմությունն է, անընդհատ ասֆալտից ես խոսում». Սոնա Գուլքանյանը` Նիկոլ Փաշինյանին

Հունիս 15,2021 16:03

«Ես ծնունդով Տավուշից եմ` Նոյեմբերյանից, վերջերս ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) քարոզարշավ էր  իրականացնում այնտեղ, ու քարոզարշավին մասնակցում էր իր շրջիկ համախոհների հետ: Հետաքրքիրն այն է, որ ինքս Տավուշից լինելով, ապրելով  Տավուշում 18-19 տարի` նայում էի հավաքվածների դեմքերին եւ ընդամենը մի քանի հոգու կարողացա ճանաչել»,- «Հայելի» ակումբում նշեց «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով առաջադրված թեկնածու, փաստաբան, «Ալյանս»-ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։

«Փաշինյան, որ էդ մարդկանց բերում-հասցնում ես հրապարակ, ու էդ մարդիկ գոռում են` «Նիկոլ, վարչապետ», չէ՞ որ բերում ես քո ռեյտինգը բարձրացնելու, բայց ախր այդ մարդիկ այդ տարածաշրջանից չեն… Ինչո՞ւ ես խաբում: Այդպես խաբեցիր երեք տարի ժողովրդին` սա եմ անելու, նա եմ անելու… Ինչ խոսում ենք, խոսում ես ասֆալտից… Ո՞ւմ է պետք քո ասֆալտը, մի հատ նայի քո ժողովրդին:

Հնում թագավորները հագնում էին դերվիշի շորեր, ման էին գալիս ժողովրդի մեջ, որպեսզի կարողանան ցավ ու դարդը հասկանալ: Այդքան մարդ հավաքելու փոխարեն գոնե շրջիր քո շրջաններով… Մի հոգով շրջիր, 10 հոգով, բայց ոչ էդքան մարդ հետդ տար… Օրինակ, գնացել էիր Նոյեմբերյան, հարցրի՞ր ժողովրդին, թե ինչի կարիք ունի: Այսօր մեծ մասը կամավոր դարձած սահմաններն է պահում, այն սահմանները, որ դու թողել ես բարձիթողի վիճակում:

Ես ամիսը 2-3 անգամ գնում եմ Նոյեմբերյան, այդ անկլավներ ասածը, որ հայտարարում է, որ պետք է հետ վերադարձնենք, ո՞ւր է այնտեղ ապահովությունը:

Իսկ այն հայտարարությունները, որ անում է` ծեփենք, փռենք…Ախր դու դրան ընդունակ չես, ի վիճակի չես, դու միայն գոռում ես, քո խոսքերն ամբողջությամբ փուչիկ են»,- ասաց Սոնա Գուլքանյանը:

Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի այն արդարացումը, թե իրեն բոլորը խաբել են, ու պատերազմի հետ կապված շատ բաներից տեղյակ չի եղել. «Ասում է` պատերազմի 44 օրերին գեներալներն ինձ խաբել են…Եթե եղել ես երկրի ղեկավար, վարչապետ, եթե քո ստորադասը քեզ խաբել է, էլ ինչի՞ վրա ես հույսդ դնում…Հույս ունես, որ վաղը վարչապետ ընտրվես, քո շրջապատն ամբողջովին ենթարկվելո՞ւ է քեզ…Մարդիկ քեզ անլուրջ են համարում: Չի կարելի ծղրտալով խոսել, դու անգամ ծրագիր անգամ չունես, դու ոչ մի բան ես այսօր»:

Գուլքանյանը Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս մտաբերեց միայն ոջիլի մասին իմացող քննությանը չնախապատրաստված ուսանողի անեկդոտը. «Գյուղատնտեսականի ուսանողը չի իմանում իր քննական տոմսը, սկսում է խոսել, որ ոչխարն ունի բուրդ, հետեւաբար ունի ոջիլ ու սկսում է պատմել ոջիլից: Հիմա նույն պատմությունն է, անընդհատ ասֆալտից ես խոսում: Ո՞ւմ է պետք քո ասֆալտը, երբ ժողովուրդը սոված-ծարավ վիճակում է, մենք բոլորս բոմժ ենք դարձել…

Ոչ դիվանագիտություն ունես, ոչ կարողանում ես ներդրումներ բերել, եկած ներդրողներն էլ հիասթափված թողնում,-հեռանում են: Մարդիկ չեն ուզում ներդրումներ անել, որովհետեւ դու այդ մարդկանց ապահովություն չես խոստանում: Եթե քո կուսակցության, քո իշխանության ներսում մարդիկ քեզ չեն հավատում, դրսից եկած մարդիկ ո՞նց հավատան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930