Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի այցը Շուշի, ոչ այլ ինչ է, քան հերթական սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ խմբակցություններ

Հունիս 15,2021 15:47

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

Թուրքիայի նախագահի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ

Արդեն որերորդ օրն է՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները տարփողում են Թուրքիայի նախագահի՝ 2020թ. աշնանային պատերազմի արդյունքում գերեվարված հայկական Շուշի կատարելիք այցի մասին: «Համատարած խանդավառության» այս շքերթի ընթացքում նույն այդ երկրներում մոռանում են այն դերակատարության մասին, որ ունեցել է Թուրքիան և շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար:

Այս առթիվ հարկ ենք համարում հիշեցնել, որ.

  • 1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն ոճրագործությունը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Եվ միայն հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ է հաջողվել կանխել հայասպան նոր ծրագրերը:
  • 2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրենց համար բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ նենգորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, լայնածավալ պատերազմով կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:
  • Ոտնահարելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով իր պատմական հայրենիքում, այդ թվում և Շուշիում ապրելու իրավունքից զրկվել են տասնյակ հազարավոր հայեր, և պղծվել են ազգային-քրիստոնեական պատմա-մշակութային նշանակության հարյուրավոր կոթողներ:

Այսպիսի նախապատմության պարագայում Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն հայոց բերդաքաղաք Շուշի, ոչ այլ ինչ է, քան հերթական սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում տխրահռչակ «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների ցինիկ դրսևորում:

Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը սադրիչ գործողություն է տարածաշրջանում փխրուն կայունության հաստատման դեմ, որը հեռահար նպատակ ունի՝ կասկածի տակ դնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը:

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Հայաստանի Հանրապետությանը՝ խստորեն դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի են նոր վտանգներով:

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի խմբակցություններ՝

«Ազատ ՀայրենիքՔՄԴ»

«Միասնական Հայրենիք»

«Արդարություն»

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930