Այսօր Սյունիքի մարզի Սյունիք գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին սահմանամերձ համայնքի բնակիչներից մեկը շուն նվիրեց ու ասաց. «Մեծ սրտով բարեւ ձեզ: Կուզենք այս շունը ձեզ պահակ լինի՝ ախրանա: Ձեզ, ձեր ընտանիքին: Մաքուր գերմանական պառոդով է»:
Փաշինյանը գրկեց շանը, հետո կանչեց աղջկան՝ Մարիամին ու նվերը հանձնեց նրան: Բնակիչը, հանձնելով շան անձնագիրը, ասաց, որ 6 ամսական է, ներարկումներն էլ արված են:
Սյունիքում Փաշինյանի առաջ սեղան էին գցել: Մի սեղանակից երիտասարդ ասաց, որ երկրապահ է, Մոսկվայից է եկել այստեղ ու խոստացավ. «Սաղին կզցնելու ենք»: Փաշինյանը դեմ չէր. «Ոնց ասեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ