Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կապիտուլյանտը խաբում է․ բանակցությունները փակուղում էին, բայց Ադրբեջանի պատճառով»․ Արտակ Զաքարյան

Հունիս 15,2021 14:16

«Այդ ձայնագրությունից ակնհայտ է, թե ինչպես էր կապիտուլյանտը հսկայական բանակցային ժառանգությունը ձախողել, դիտավորությամբ կամ գուցե տգիտությամբ բերել պատերազմի, մեր կառուցողական դիրքերը, որոնց հետ համաձայնել էին համանախագահները, դարձրել ապակառուցողական, 44 օր խաբել ժողովրդին եւ թուրքին բերել-հասցրել Շուշի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։

Արտակ Զաքարյանը նշեց․ «Կապիտուլյանտն ասում է, որ 2017թ․-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցությունները փակուղում են։ Այո, այդ ժամանակ բանակցությունները փակուղում էին, որովհետեւ Ադրբեջանն ապակառուցողական դաշտում էր։ ԵԱՀԿ ՄԽ-ն այդ իրավիճակը գնահատում էր որպես Ադրբեջանի ապակառուցողական գործունեություն, իսկ ՀՀ դիրքորոշումները պաշտպանվում էին համանախագահների կողմից։ Դա փաստում է նաեւ ձայնագրությունը՝ այն հատվածում, որ Ալիեւը հասկանում է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս ամենից հետո կապիտուլյանտը հանդգնում է խաբել ժողովրդին՝ ասելով, որ իբրեւ թե նախկինում այնքան վատ էր վիճակը, որ ինքը ստիպված գնար պատերազմի։ Ոչ, նա պատերազմը բերեց մեր գլխին»,-համոզմունք հայտնեց Արտակ Զաքարյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր կառավարման տարիներին ավելի շատ սպառազինություն է գնվել, քան նախորդ կառավարության օրոք, Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ 2008-18թթ․ ՀՀ պետբյուջեից ռազմական կարիքների համար հատկացվել է 1 տրիլիոն 950 միլիարդ դրամ՝ գումարած ՌԴ-ի հետ վարկային համաձայնագիրը․ «Իսկ երկու տարում կապիտուլյանտները ռազմական կարիքներին հատկացրել են 603 միլիարդ դրամ։ Դե համեմատեք․ սուտն ու կեղծիքը հաշվարկների մեջ շատ արագ են բացահայտվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930