Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սահմանի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ». Փաշինյանը՝ սիսիանցիներին

Հունիս 15,2021 14:07

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանում տիրող իրավիճակին. «Մեր տեսակետը բազմիցս արտահայտել ենք: Մենք արձանագրում ենք, որ մեր դաշնակիցների աջակցությամբ սահմանային իրադրությունը պետք է լուծենք խաղաղ ճանապարհով, որովհետեւ դրա հնարավորությունը իրապես կա: Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից անդին եւ այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը: Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք: Մեր պատկերացումը հետեւյալն է՝ սահմանային երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, նաեւ միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում եւ սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա: Մինչ այդ մենք ասել ենք, որ զորքերը հայելային եղանակով պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Մենք հետեւողականորեն գնալու ենք այս ճանապարհով: Ես մտածում եմ եւ կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով փորձ է արվում ազդել նաեւ Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930