Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջարդելու ենք նրանց բոլոր հաշիվները, ջարդելու ենք նրանց բոլոր ՍՊԸ-ները ու այս հանցագործ դուրսպրծուկներին հատ-հատ ծակերն ենք կոխելու ձեր անունից». Փաշինյան

Հունիս 15,2021 13:58

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նորից խոսեց պողպատե մանդատով ժանգոտած մեխերը հանելու, քաղաքապետարաններում ծվարած «դուրսպրծուկներին» դուրս շպրտելու մասին. «Սյունիքը նրանց համար հայրենիք չէ, այլ՝ մաքսային տերմինալ՝ դեպի իրենց օֆշորային հաշիվները համալրող աղբյուր, ատկատներ անելու ու ժողովրդի հաշվին իրենց հաշիվները լցնելու միջոց: Այս մանդատով ջարդելու ենք նրանց բոլոր հաշիվները, ջարդելու ենք նրանց բոլոր ՍՊԸ-ները ու այս հանցագործ դուրսպրծուկներին հատ-հատ ծակերն ենք կոխելու ձեր անունից»:

Փաշինյանի խոսքով՝ «ժողովրդից մկան նման գողացողները» փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին, իբր Սյունիքը եւ մնացած Հայաստանը տարբեր բաներ են. «Դա նրանք անում են՝ բաժանիր, որ տիրես հայտնի կարգախոսի ներքո, իրենց մի քանի կոպեկի համար: Մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանը մեկ է, միասնական է ու միասնականությամբ է հզոր: Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երեւանը, Գյումրին, Լոռին, Տավուշը եւ մենք կկտրենք ու կկոտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    հայերն ալ ջարդել ջարդել կը գոռան եւ վերջին հաշուով միայն իրենք կը ջարդուին։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930