Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻՊ-ը լիահույս է, որ «Ազատ հայրենիքը» կամրացնի ՀՀ ինքնիշխանությունը, կապահովի օրենքի և իրավունքի գերակայություն

Հունիս 15,2021 13:30

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն՝

  • ընդառաջելով իր շահառուների նախընտրություններին,
  • առաջնորդվելով քաղաքակրթական ընտրություն կատարելու բեկումնային անհրաժեշտությամբ և ազգային իշխանություն ձևավորելու քաղաքացիական հրամայականով,

Կոչ է անում ընտրելու իրավունք ունեցողներին՝

  • Մասնակցել ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին և քվեարկել ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքի օգտին (N 13)։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն լիահույս է, որ ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ամենաբազմակուսակցական դաշինքն ընտրողների մեծամասնության քվեն ստանալուց հետո կմիավորի ժողովրդին ազգային-քաղաքակրթական արժեքների շուրջ, կամրացնի ՀՀ ինքնիշխանությունը, կվերականգնի տարածքային ամբողջականությունը, կապահովի օրենքի և իրավունքի գերակայությունը, պետության զարգացումն ու համընդհանուր բարեկեցությունը։

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930