Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարտեզների հարցը վաղուց կար․ կապիտուլյանտը ձգեց այնքան, որ քարոզարշավի ընթացքում գերի վերադարձնի»․ Արտակ Զաքարյան

Հունիս 15,2021 13:22

«Քարտեզների շուրջ այսպես կոչված «բանակցությունները» վաղուց են ընթանում, եւ սրանք մի քանի անգամ հրաժարվել են քարտեզները տրամադրել, գործընթացը ձգել են այնքան, որ դա գա, հասնի նախընտրական փուլին, եւ դա եւս կապիտուլյանտի համար քարոզչություն դարձնեն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ օրերս 15 հայ ռազմագերիները վերադարձվել են թշնամու կողմից Արցախի օկուպացված որոշ տարածքների ականապատ քարտեզները հայկական կողմից տրամադրվելու գնով։

«Մեր գերիները, որոնց կարող էինք հետ բերել, օրինակ, 5-6 ամիս առաջ նույն եղանակով՝ ականապատ քարտեզների փոխանցման միջոցով, սրանք թույլ են տվել, որ այդքան ամիս տանջվեն, կտտանքների ենթարկվեն, ինչ է թե կապիտուլյանտը դա պետք է աներ ընտրություններից օրեր առաջ։ Ինչ վերաբերում է քարտեզներին, ապա դրանք ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն։ Երկար տարիներ անգամ Ադրբեջանի թիկունքում գտնվող տարածքների ականապատումները վերջինիս ստիպել են զերծ մնալ ռազմական գործողություններից։ Այդ քարտեզներն են ապացուցում, թե ինչ հզոր պաշտպանություն է կազմակերպվել հենց նախորդ իշխանության օրոք։ Ականապատումը եւս ինժեներական աշխատանք է համարվում։ Ակնայի, այսինքն՝ կենտրոնական հարվածային ուղղությամբ մոտ 97 000 ականի մասին է խոսքը։ Ադրբեջանի համար շատ կարեւոր է Ակնայի արագ վերաբնակեցումը։ Դրա համար կապիտուլյանտից, կոպիտ ասած, գնել են այդ քարտեզը, նա էլ վաճառել է։ Եթե իսկապես մտածեր գերիների մասին, ապա վերադարձը վաղուց կլիներ»,-նշեց Արտակ Զաքարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930