Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը դիմեց դաշնակցականներին. «Այն ՀՅԴ-ականները, որոնք ձայն կտան Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին՝ իրավունք չունեն կրել ՀՅԴ-ի անունն ու դրոշը»

Հունիս 15,2021 12:48

Այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում է իր նախընտրական քարոզարշավը շարունակում ՔՊ-ն:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց. «Հունիսի 20-ին դուք օժտված եք լինելու Հայաստանի հետագա ճակատագիրը որոշելու բացառիկ մանդատով, դուք գործելու եք՝ որպես իշխանություն: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պիտի տա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Մարտի 1-ի ահաբեկչությունը եւ մարդասպանությունը կազմակերպած մարդկանց պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողածների ու Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից զրկածների պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Հայաստանում երկար տարիներ տեղի ունեցած ահաբեկչությունների, երկար տարիներ Հայաստանը կեղեքած, կեղեքող էլիտայի պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա Զանգեզուրի եւ Հայաստանի թիվ 1 հարստությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կոպեկներով սեփականաշնորհած եւ սեփական ստամոքսները լցրած ստահակների պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա զինվորի հացը երկար տարիներ գողացած ստահակ գեներալների պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա սեփական երեխաներին, մեր երեխաների 30%-ին անգրագետ դարձրած ստահակ իշխանությունների պատասխանը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը եւ ՀՀ բոլոր ազնիվ դաշնակցականները պետք է տան դաշնակցական Պողոս Պողոսյանին Պապլավոկի զուգարանում ծեծելով սպանած ստահակի պատասխանը»:

Փաշինյանը հավելեց. «Այն ՀՅԴ-ականները, որոնք կքվեարկեն Պողոս Պողոսյանին սպանած ստահակների օգտին, այդ ՀՅԴ-ականները իրավունք չունեն կրելու իրենց հերոսական նախնի քաղաքական ուժի անունը եւ դրոշը: Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշները վառել Ազատության հրապարակում ապրիլի 24-ին, այս ընտրություններում ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով՝ այրելու են համայն հայության առաջ ՀՅԴ-ի դրոշը: Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա զինվորի հացը եւ օրապահիկը Մոնտե Կառլոյի կազինոներում մսխած ստահակի պատասխանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930