Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը գուցե կացինով դուրս գան քարոզչական բեմահարթակ»․ Անի Սամսոնյան

Հունիս 15,2021 12:26

«Ագրեսիվ հռետորաբանությունից բացի՝ քաղաքական ուժերի առաջնորդներն արդեն սկսել են կիրառել նաեւ գործիքներ, որոնք մարդկանց մոտ ասոցացվում են խփելու, ծեծելու, ջարդելու հետ։ Խոսքն, օրինակ, մուրճի մասին է։ Վաղը գուցե կացինով դուրս գան քարոզչական բեմահարթակ եւ կփորձեն կացինով ինչ-որ բան բացատրել ժողովրդին»,-նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը։

«Դա անթույլատրելի է։ Որքան հնարավոր է՝ մենք ջանք ենք գործադրում, որպեսզի մարդկանց ագրեսիվությունը հնարավորինս մեղմենք, հաշտության բերենք, սակայն այդ քաղաքական առաջնորդները գնալով ավելի պատկերավոր ձեւով են ժողովրդին ցույց տալիս, թե ինչ կանեն իրենք, եթե իշխանություն ստանան։ Սա մարդկանց համար ազդակ պետք է լինի, որ կառուցողական միջավայրը խարխլող քաղաքական առաջնորդները չեն կարող ստանալ ժողովրդի վստահության քվեն»,-նշեց Անի Սամսոնյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ եթե դուք ընտրելիս լինեիք, ի՞նչ գործիչ կընտրեիք։ «Մեր գործիքը բանավոր մարդկային լեզուն է, որը ծառայեցնում ենք համերաշխություն տարածելուն»,-պատասխանեց Անի Սամսոնյանը։

ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանն էլ կատակեց՝ «սղոցը հարմար չի, երեւի հարթաչափը․․․մեր գործիքը շարունակում է մնալ գրիչը, գիտելիքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930