Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պողպատը թող դուրսը կիրառի բա, թող գնա Ալիեւի հետ կիրառի։ Գժականով դուրսն է առաջնորդվում, գժականով ներսն է առաջնորդվում». Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

Հունիս 15,2021 11:11

Հարցազրույց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 7-րդ համար Արմեն Ռուստամյանի հետ

– Քարոզարշավի ընթացքում բազմիցս «սպառնալիքներ» է հնչեցրել Նիկոլ Փաշինյանը․ չկրկնեմ՝ նախորդ օրն էլ մուրճով էր եկել քարոզարշավի։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս է արտաքին աշխարհն արձագանքում այս ամենին։ Ոմանք կանխատեսում են քաղաքացիական բախումներ։

– Հենց սկզբից էլ հայտարարել էինք, որ այս ընտրություններն իրենց բնույթով ոչ այնքան արտահերթ են, որքան՝ արտակարգ։ Դրանցում մի մասի համար որոշվում է հայրենիքի փրկության հարցը, մի մասի համար՝ Նիկոլ Փաշինյանի փրկության հարցը։ Այդ հարցն է հուշում Նիկոլ Փաշինյանը, եւ այդ բոլոր հայտարարությունները բխում են իր ինքնապաշտպանական բնազդից։ Ի՞նչ է նշանակում պողպատյա մանդատ։ Նախ՝ ուժի դիրքերից խոսելն արդեն թուլության նշան է։ Իշխանությունը պետք է, հակառակը՝ հանդուրժողականություն, համերաշխություն ստեղծելու մասին խոսի։ Բայց էս մարդը․․․ Մեզ դրել է վիճակի մեջ, որ անընդհատ մղկտում, խնդրում․․․ պողպատը թող դուրսը կիրառի բա, թող գնա Ալիեւի հետ կիրառի։

– Այս մարդուն գիտենք։ Իսկ դուրսը՝ միջազգային հանրությունն ի՞նչ է անում։

– Դուրսն էլ հետեւում է այս ամեն ինչին՝ հասկանալով, թե ինչ ոչ ադեկվատ անձնավորության հետ գործ ունի։ Հայտարարվեց, չէ՞, որ ինքն արտաքին քաղաքականության մեջ գժականով է առաջնորդվում։ Այսինքն՝ գժականով դուրսն է առաջնորդվում, գժականով ներսն է առաջնորդվում։ Այսինքն՝ այս գժից պիտի ազատվեն թե՛ երկիրը, թե՛ արտաքին հարաբերությունները։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930