«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 15-ին քարոզարշավը շարունակում է Սյունիքի մարզում։ Առաջին կանգառը Սիսիան քաղաքն է։
Սիսիանցի ընտրողներից մեկը նկատեց, որ տոնն է իրենց համար՝ «վարչապետն է գալիս»։
Կարդացեք նաև
Տիկին Թեհմինեն առավոտյան շուտ է եկել հրապարակ։ Բոլորի թեկնածուների հանդիպումներին մասնակցում է, բայց արդեն որոշել է՝ քվեարկելու է հանուն ապագայի։
«Նկարի, բայց ցույց չես տալու։ Էն օրը Քոչարյանի միտինգում նկարեցին՝ սիրուն խոսեցի, բայց ոչ մի տեղ ինձ չտեսա։ Երեւի շատ էի գովել Փաշինյանին։ Քոչարյանին չփառաբանեցինք՝ չտվեցին եթեր»,–ասում է Թեհմինեն։
Ըստ սիսիանցի տիկնոջ, «Սերժի ժամանակ, Քոչարյանի ժամանակ աշխատանք չկար։ Էս մարդը թոշակները բարձրացրեց, աշխատավարձները բարձրացրեց»։
«Վստահում ենք Փաշինյանին, ապագա կա, ես չեմ աշխատում, բայց կգտնեմ աշխատանք, ջահել կին եմ»,-ասում է մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով շահարկում են թեմաները; «Ախպերս պայմանագրային զինծառայող է, տղաս բանակում է ծառայում։ Դե պատերազմ էր, ամեն ինչ էլ կլիներ, նենց չի, որ հալած յուղի պես պիտի էթար»,–ասում է տիկին Թեհմինեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ