Լրահոս
Օրվա լրահոսը

29 տարվա ընթացքում Հայաստանը կուտակել էր 7 մլրդ 403 մլն դոլարի պետական պարտք, իսկ միայն վերջին 1 տարում այն ավելացել է 1 մլրդ 370 մլն դոլարով. «Ժողովուրդ»

Հունիս 15,2021 10:41

Ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը հասել է շուրջ 8 մլրդ 773 մլն դոլարի։ Այդ գումարից 1 մլրդ 370 միլիոնը ձեւավորվել է միայն վերջին 1 տարվա ընթացքում։ Գրեթե 29 տարվա ընթացքում Հայաստանը ընդհանուր առմամբ կուտակել էր 7 մլրդ 403 մլն դոլարի պարտք, իսկ միայն վերջին 1 տարում այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտքն ավելացրել է 1 մլրդ 370 մլն դոլարով։ Ընդ որում, աճում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը։

Խոսենք թվերով. արտաքին պարտքը հասել է 6 մլրդ 743 մլն դոլարի, իսկ ներքին պարտքը հատել է 2 մլրդ դոլարի սահմանը։ Անցած 1 տարվա ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 43 մլն դոլարով, աճն անցնում է 18 տոկոսից։ Աճի տեմպն ավելի բարձր է ներքին պարտքի դեպքում՝ 1 տարում՝ ավելի քան 19 տոկոս։ Այդ ընթացքում կառավարությունը հասցրել է ներքին պարտքը մեծացնել եւս 326 մլն դոլարով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930