Բացի այն, որ նախընտրական քարոզարշավում, ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի, արատավոր երեւույթ է դարձել հայհոյանքը, թեկնածուների համակիրները պաստառները փակցնում են որտեղ պատահի։ Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցության այս պաստառը փակցված է Կապանում։
Համակիրների «կրեատիվ» մտածողության շնորհիվ ստացվել է սրճարանում մատուցվող ուտեստների հետ նաեւ՝ «Անվտանգ ու ապահով Հայաստան»։
Նշենք նաեւ, որ այս կուսակցության մեծադիր պաստառը փակցված է նաեւ Կապանի կենտրոնական թաղամասերից մեկում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ