Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազազած գայլուհու հետեւից կգնան կատաղած գայլերը՝ հայերը․ «5165»–ի թեկնածու Տիգրան Բալոյան

Հունիս 15,2021 09:10

Կարին Տոնոյանի ղեկավարած «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության թեկնածու Տիգրան Բալոյանը կապանցի ընտրողների հետ հանդիպմանը ներկայացրեց երկու հեքիաթ։

Ըստ նրա՝ իսկական հեքիաթները ոչ թե փոքրերի, այլ մեծահասակների համար են։ Առաջինը՝ կկվի ու աղվեսի մասին հեքիաթն է։ «Աղվեսը եկավ, ասաց՝ էս սարն իմն է, էս ծառը իմն է։ Հիմար ու վախեցած կկուն հերթով տվեց իր ձագերին՝ հույս ունենալով, որ աղվեսը կխղճա նրանց, չհասկանալով, որ նրանց պետք է ամբողջը», – հիշեցրեց Տիգրան Բալոյանը՝ ավելացնելով, որ Արցախը մեր ձագերից մեկն է։ «Արդյո՞ք մենք տալու ենք մեր ձագերին, որ թուրքը խղճա ու խնայի մեզ», – ասաց թեկնածուն։ Տիգրան Բալոյանը բացի այս հեքիաթից, մի ուրիշն էլ է հիշում՝ «Մաուգլին»։

«Երբ գայլերի ընտանիք եկավ հրեշը, եւ պահանջեց ձագին, նրա դիմաց ելավ գազազած գայլուհին՝ չնայելով ով է հետեւից գալիս ու ով է դիմացը կանգնած։ Ելավ մենակ ու ասաց, որ թեեւ սա իմ վերջին պատերազմը կլինի, բայց դու չես կպնելու իմ ձագին ու կատաղած հարձակվեց։ Փրկվեց ձագը», – ասաց Բալոյանը։

«Մենք եկել ենք ասելու, որ հիմար կկուներ չենք, մենք կատաղած գազազած գայլուհին ենք, ով նետվելու է պատերազմի ու իր հետեւից գալու են կատաղած ու գազազած գայլերը՝ հայերը»,–իր խոսքը եզրափակեց թեկնածուն։

Երեւանի Պետական Բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը «5165»–ի 3-րդ հորիզոնականում է։ Բժշկի խոսքով, բացի նրանից, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, նաեւ առանձնահատուկ է նրանով, որ նրա կինը՝ Լիլյան, կապանցի է, ինչ համար Կապանը էլ ավելի սրտամոտ է։ Այնուհետեւ նա անդրադարձավ առողջապահության ոլորտի խնդիրներին։

Ցուցակի մեկ այլ թեկնածու Դավիթ Գրիգորյանը դիմելով կապանցիներին՝ ասաց, որ իրենք ծրագրային դրույթներ չներկայացրին, պարզապես մտերմիկ զրուցեցին իրար հետ։

«Ո՛չ Սյունիքը, ո՛չ Տավուշը, ո՛չ Գեղարքունիքը չեն կարող անպաշտպան մնալ։ Յուրաքանչյուրս մեկ ենք ու հետ ենք բերելու Արցախն ու մեր պատմական Արցախը»,–ասաց նա։
Դավիթ Գրիգորյանը կոչ արեց բոլորին հունիսի 20-ին անպայման մասնակցել քվեարկությանը։ «Հայաստանի տարբեր հատվածներից հարյուրավոր կիլոմետրեր կտրեցին տղերքը, քշեցին գնացին պաշտպանելու Հադրութն ու Ջաբրայիլը։ Իսկ մեզանից ընդամենը պահանջվում է տնից դուրս գալ, քայլել 100 մետր եւ քվեարկել», –իր խոսքը եզրափակեց Դավիթ Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930