Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյան. «Իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից». «168 ժամ»

Հունիս 15,2021 09:00

Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հայտարարել էր, թե այն գիտնականները, որոնք ծառայել են նախկիններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վռնդվելու են գիտական էլիտայից։

«Զինվորն իր հետևում պետք է զգա ոչ միայն ժողովրդի, այլև տնտեսության, արդյունաբերության, գիտության, կրթության ուժը։ Մենք հսկայական փոփոխություն ենք անում գիտության բնագավառում, և ասում եմ՝ այո, Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա։ Այն երիտասարդությունը, որն էներգիայով լի է, ուզում է երկրին ծառայել, մենք այդ երիտասարդ գիտնականների համար ստեղծելու ենք բոլոր պայմանները։ Նաև ավագ սերնդի գիտնականների համար, ովքեր իրոք ծառայում են գիտությանը ոչ թե կոռումպացված համակարգերին, նրանք, ովքեր իսկապես գիտնական են, ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի միմոսներ։ Այդ նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտական էլիտայից, ուղարկելու ենք իրենց տները, թող գնան իրենց թոռներով զբաղվեն։ Իրենք այլևս այս ժողովրդի առջև կանգնելու իրավունք չունեն, որովհետև նրանք գիտությամբ զբաղվելու փոխարեն, զբաղվել են կոռումպացված համակարգը ժողովրդից պաշտպանելու, ժողովրդին պատկանող իշխանությունը բռնազավթելու»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ ասաց, որ առհասարակ երկրի ղեկավարին հարիր չէ նման անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն անել։

«Այդ հայտարարությունը հիմքից սխալ է, սա ես մեղմ եմ ասում, այդպիսի հայտարարություն կարող է անել մարդ, որը չգիտի ո՛չ գիտության դերը, ո՛չ դրա նշանակությունը։ Կամ իրեն ո՞վ է թույլ տվել հայտարարել, թե գիտնականներին, որոնք, ըստ նրա՝ նախկիններին են ծառայել՝ կուղարկի տուն, վերջին հաշվով ինքն ո՞վ է, ի՞նչ իրավունք ունի մարդկային կյանքերի ու ճակատագրերի վրա։ Ո՞վ է ինքը, տեր Աստվա՞ծն է, թե ո՞վ է, ինչի՞ տեղ է դրել իրեն։ Ի՞նչ է նշանակում՝ գիտնականներին, որոնք ծառայել են նախկիններին, կուղարկեմ տուն, թող թոռնիկներին ու երեխաներին սովորեցնեն, իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից։ Ամբողջովին մերժելի է նման հայտարարությունը, սա ուղղակի մեզ համար ամոթ է, որ մեր ղեկավարը նման հայտարարություն է անում»,- նշեց Արամ Սիմոնյանը։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվերա says:

    Ամբողջովին հարիր է արամ սիմոնյանի կերպարին…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930