Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. «Եթե իրենց տեղը հանգիստ չնստեն՝ նստելու ուրիշ տեղ կա, կնստեցնեն. «Հայկական ժամանակ»

Հունիս 15,2021 09:30

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ պատճառով են հետընտրական հավաքներ հրավիրում, չկա՞ արդյոք բախումների վտանգ.

– «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաքներ հրավիրելով ավելի չի՞ լարում իրավիճակը, բախման վտանգ չե՞ք տեսնում:

– Ոչ, չի լինի, ոչ մի բախում չի լինի, ընտրությունները ցույց կտան, որ նրանք ոչ մի աջակցություն չունեն եւ կհանգստանան: ՔՊ-ն հանրահավաք է հրավիրում, որպեսզի վերջնականապես բոլորը համոզվեն, որ վայելում է լայն հասարակական համակրանք ու աջակցություն:

– Ընտրություններով դա կպարզվի, իսկ հետընտրական հանրահավաքի իմաստը ո՞րն է:

– Դա կրկնակի կհիմնավորի ընտրությունների լեգիտիմությունը:

– «Քաղաքացիական պատերազմի» վտանգի մասին են խոսում այլ քաղաքական ուժեր, միջնորդ են ուզում դառնալ: Կա՞ նման վտանգ:

– Ի՞նչ պատերազմ, ո՞վ ո՞ւմ դեմ պիտի պատերազմի, հայ ժողովուրդն իր կամքը կարտահայտի, կընտրի ՔՊ-ին ճնշող մեծամասնությամբ եւ իր վերաբերմունքը ցույց կտա դեպի ռեւանշիստները: Ոչ մի լարվածություն էլ չի լինի, հանգիստ կգնան իրենց տեղը կնստեն: Եթե իրենց տեղը հանգիստ չնստեն՝ նստելու ուրիշ տեղ կա, կնստեցնեն:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Քանի ու քանի անգամ ճամբարափոխ եղած այս խորամանկ մարդը միշտ լավ է զգացել իշխանությունների կողքին: Խորհրդային տարիներին կոմիերիտական, հետո էլ կոմունիստական կուսակցական ակտիվ աշխատանքներ է կատարել և վերջում յուղոտ պաշտոն է ստացել՝ շրջկոմի առաջին քարտուղար: Կարգերը փոխվելուց հետո կարմիր գույնը վրայից հանեց, սկսեց ՀՀՇ-ական իշխանություններին գովերգել և մարզպետի պաշտոն ստացավ: ԼՏՊ-ի հրաժարականից հետո մինչև հիմա իր սրտի ուզած պաշտոնը չի ստացել, դրա համար էլ երկու տարի է Նիկոլին գովում է ու գովում, ավելի շատ է գովում, քան ՔՊ-ականները և վերջապես կարողացավ մտնել ՔՊ-ի համամասնական ցուցակ: Հիմա էլ իր ճարտար լեզվով աշխատում է Նիկոլի սիրած ոճով խոսի, իշխանությունների աչքը մտնի, որ ընտրություններից հետո նորից մի յուղոտ պաշտոն ստանա:
    Ես որոշել եմ քվես տամ այն քաղաքական ուժին, ով կխոստանա, որ օրենք կընդունի ճամբարափոխությունը մեր երկրում արգելելու մասին և բոլոր ճամբարափոխվածների ցուցակը կփակցնի Սովետաշենի աղբանոցի մուտքի մոտ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930