Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ապագան էլ կլինի նորմալ, եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության». Արամ Հարությունյան

Հունիս 15,2021 00:25

«Հայաստան» դաշինքի անդամ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ ընթերցեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Հայաստանի քաղաքացիներին ուղղված իրենց կուսակցության  կոչի տեքստը, որից հետո վերլուծեց երկրում ստեղծված իրավիճակը:

Նրա կարծիքով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիվ մեկ սադրիչն է, որը սադրել է մարտի 1-ը, այս պատերազմը: «Բայց համոզված եմ, որ մեր ժողովուրդը այս ընտրություններում ավելի զգոն կլինի, որովհետեւ այստեղ խնդիրը քաղաքական կուսակցությանը կամ դաշինքներինը չէ, այստեղ փրկության խնդիր է:

«Հայաստան» դաշինքի առաջնորդը արտակարգ, ճգնաժամային իրավիճակներում հաջող կառավարելու փորձ ունի: Ընտրելով այս քաղաքական ուժին ու նրա ղեկավարին, քաղաքացին ընտրում է իր ընտանիքի փրկությունը: Համոզված եմ, որ անգամ Նիկոլ Փաշինյանն էլ, որ ասում է՝ ապագա կա, նրա ընտանիքի ապագան էլ կլինի նորմալ, եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930