Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյան. «Հույսս դեռ չեմ կորցնում, որ հեռացող քաղաքական ուժը իր ղեկավարի հետ միասին երկրի ներսում քաղաքացիական բախումներ չի հրահրի»

Հունիս 14,2021 23:55

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը այսօր ներկայացրեց վերջին օրերի, մասնավորապես, այսօր ստացված տեղեկությունները, որոնց շեշտադրումները հանրությանը հրատապ ներկայացնելու կարիք ունեն: «Առաջինն ուզում եմ տեղեկացնել, որ արդեն այսօր «Հայաստան» դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ, որ հունիսի 18-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու ամփոփիչ հանրահավաք, որի ժամանակ այս ողջ ընթացքում կատարած քարոզարշավի ամփոփումն է կատարելու: Այդ հավաքի վերաբերյալ դիմումը քաղաքապետարան ես ներկայացրել եմ 2021 թ. մայիսի 19-ին:

Հավաքների ազատության մասին օրենքը հետեւյալ տրամաբանությունն ունի. Ով առաջինն է ներկայացնում հավաքների վերաբերյալ դիմումը, նա էլ դրանով իսկ ծանրաբեռնում է համապատասխան վայրը: Ես տեղեկություն ունեի, որ հունիսի 17-ի համար Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացրել ներկայիս ժամանակավոր եւ հեռացող իշխանության ներկայացուցիչը: Այդ իսկ պատճառով հունիսի 17-ը որպես տարբերակ ինքնին բացառվել էր «Հայաստան» դաշինքի կողմից հավաք անելու համար»:

Արամ Վարդեւանյանը դա մեկնաբանեց այն պարզ պատճառով, որ բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի ատելության խոսք է գեներացվում, եւ նույն վայրում հավաք անցկացնելը իրենից ենթադրելու էր մի շարք ռիսկեր: Իրենց դիմումը պատշաճ կերպով քաղաքապետարանում մուտքագրվել եւ ընթացք էր ստացել: «Բայց տեղի ունեցավ այն, որ մեր նման մոտեցում չցուցաբերեց հակառակ կողմը: Վերջինները ներկայացրեցին իրազեկում նաեւ հունիսի 18-ին նորից Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար: Եվ չնայած մեր կողմից ներկայացվել էր մինչեւ ժամը 21:00 հանրային հավաք անցկացնել, Երեւանի քաղաքապետարանը որոշել էր, որ 20:00-ին պետք է ավարտվի մեր հանրային հավաքը, իսկ նույն ժամին սկսվի հակառակ ուժինը: Եվ այդ որոշումն ընդունվել էր այն պայմաններում, որ նույնիսկ ՀՀ ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էր բոլոր ռիսկերը, եթե նման հավաք միաժամանակ երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի միջեւ տեղի ունենա նույն վայրում: Չնայած այդ ամենին, Երեւանի քաղաքապետարանը նման որոշում էր կայացրել:

Մենք հայցադիմում ներկայացրինք վարչական դատարան եւ վարչական դատարանը բավարարեց մեր ներկայացրած բողոքը: Մեր հանրային հավաքը ավարտվելու է 21:00-ին»,- ասաց պարոն Վարդեւանյանը:

Սակայն նա նաեւ ընդգծեց, որ ուզում է թե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, թե ՄԻՊ-ը հրատապ կարգով պատշաճ կերպով գնահատական տան այս երեւույթին՝ թե վարչական ռեսուրսների օգտագործման, թե երեխաների օգտագործման մասով: «Երկրորդ ազդակը, որ ուզում եմ նշել, այն է, թե երեկ հերթական անգամ ինչպիսի հայտարարություններ էին ատելության խոսքով տարածվում: Նույնիսկ ինչ-որ անհասկանալի հրճվանքի առարկա էր դարձրել իր ձեռքի առարկան՝ մուրճը, երբ հավաքին ներկա են եղել մանկահասակ երեխաներ: Ու այդ պայմաններում նմանատիպ վարքագիծ է դրսեւորում դեռեւս իշխանական լծակներով օժտված անձը: Սա ծայրահեղ մտահոգիչ է»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Արամ Վարդեւանյանը դեռ հույսը չի կորցնում, որ հեռացող քաղաքական ուժը իր ղեկավարի հետ միասին ցույց կտան սթափ դատողություն, չեն գնա սադրանքների եւ երկրի ներսում քաղաքացիական բախումներ չեն հրահրի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930