Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ։ Ամբողջությամբ թվայնացված է պետական կառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը:
2021թ. ապրիլից մեկնարկել է քաղաքացիների և պետական մարմինների ու կազմակերպությունների միջև հաղորդակցության ամբողջական թվայնացման գործընթացը։ E-request.am համակարգով հնարավոր է էլեկտրոնային եղանակով դիմում, հարցում, բողոք կամ այլ տեսակի գրություն ուղարկել և էլեկտրոնային եղանակով պատասխան ստանալ շուրջ 140 պետական մարմիններից և կազմակերպություններից։
Ծրագրում արդեն ներառված են ՀՀ Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ՀՀ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի ծառայությունները, գրասենյակներն ու ՊՈԱԿ-ները (դեռևս բացի դպրոցների):
Կարդացեք նաև
Արդյունքում՝ էապես նվազելու են հաղորդակցության վրա քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը (թուղթ, տպագրական և փոստային ծախսեր) և կրճատվելու են հաղորդակցման ժամկետները»։