«Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի պետական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը համոզված է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջամտության արդյունքում 15 գերիների վերադարձից հետո Իրանը և Ֆրանսիան նույնպես կփորձեն նման միջնորդությամբ հանդես գալ։
«Հետո ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ալիևն իրենց արհամարհում է և չի տալիս։ Հետո իրենք փորձեն խնդիրներ լուծել։ Դժբախտություն է, որ փորձում են քաղաքականացնել այս խնդիրը, որն Ադրբեջանը առևտրի առարկա է դարձրել»,- ասում է նա։
Ս․Բաբայանը նաև վստահ է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ կարող է իր բոլոր խնդիրները լուծել միայն ուժեղ բանակ ունենալու պարագայում։ Նա հիշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992թ․ երբ հայկական կողմը պարտվում էր, շատ արագ կարողացել են վերակազմակերպվել և հաղթանակներ տանել։ Հայկական կողմն ունեցել է մի քանի անգամ ավելի շատ ադրբեջանցի գերիներ ու նույն կերպ նույն երկրների միջոցով աստիճանաբար վերադարձրել է։ Եղել է դեպք, որ մեկ հայ գերու դիմաց տվել են 47 ադրբեջանցի։
«Իրանը, Ֆրանսիան էլ զբաղվում են, որ իրենք էլ մի քանի գերի բերեն, իրենց դերը բարձրացնեն, ՌԴ-ն էլ դրան խանդով է վերաբերում։ Մենք էլ Իրանին ենք գերի տվել, Ֆրանսիացիներն են տարել, ՌԴ-ն, դա մեծ խանդ է»,- ասում է Ս․Բաբայանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած խնդիրներին՝ զենքի մատակարարման ուշացումներին, ոչ սարքին զենք մատակարարելուն և նման այլ հարցերին համարում է, որ ՌԴ-ն դա միտումնավոր է արել․ «Ես համարում եմ, որ, եթե ես ու դու դաշնակից ենք, դու անհապաղ պետք է անեիր»։
Ս․Բաբայանը հիշեցրեց, որ 1992թ․ Ադրբեջանը 3,5 կմ խորությամբ մտել է Տավուշ, նախկին իշխանություններն էլ շրջանցող ճանապարհ են կառուցել։ «1992-ից Ադրբեջանը Նոյեմբերյանի տարածքում նստած է, էդ խի՞ չէիք գոռգոռում, տղերք։ Այն ժամանակ ձեռք չէ՞ր տալիս։ Շրջանցող ճանապարհ եք կառուցել, միլիոնավոր դոլար եք դրել»,- հիշեցնում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում