«Իշխող կուսակցությունը քաղաքական հոգեվարքի մեջ է: Այնքան պառակտեցին երկիրը, որ հիմա պառակտումը մտավ իրենց թիմ»,- այսօր Երեւանի Շենգավիթ համայնքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը` հավելելով, որ թիմի մի մասը արդեն համակերպվել է իրենց պարտության հետ եւ չեն ուզում կիսել ոչ թիմի, ոչ է նրա առաջնորդի ճակատագիրը:
«Վաղը Նիկոլը գնում է Սյունիք: Միայն այստեղից, Երեւանից իր հետ 1400 ոստիկանների է տանելու: Ո՞ւր է տանելու էդ ոստիկաններին`Սեւ լի՞ճ»,- ասաց Վահե Հակոբյանը եւ մի անեկդոտ պատմեց. «Սառան Աբրահամին ասում է, որ երեկ շուկայում, անբարոյական են անվանել: Աբրահամն է՝ Սառա քեզ քանի՞ անգամ եմ ասել`մի գնա այնտեղ, որտեղ քեզ ճանաչում են»:
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին Շենգավիթում «հերոս» վանկարկումներով դիմավորեցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետաքրքիր է, այս անձը իր մարզպետության ժամանակահատվածում մարզի որևէ քաղաքի փողոցներում քայլած կա՞, Քաջարանի կոմբինատից բացի, մարզի որևէ խնդրով մտահոգված՜…