Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կվերադառնա՞ք քաղաքականություն. Հարց՝ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին

Հունիս 14,2021 20:30

Հնարավոր չէ՞ր իմանալ, որ հարձակում է լինելու: Այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարեւյան ակումբի» չորրորդ հանդիպմանը այս հարցին ի պատասխան Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանեց, որ ոչ ինքը, ոչ էլ Բակո Սահակյանը իշխանություն չէին Արցախում ու ռազմական հետախուզությունը թող պատասխանի՝ ինչով էր զբաղված. «Ես կարող եմ անձնական տպավորությունը ասել: Կար տպավորություն, որ բանակցային գործընթացը կանգնած է, հայկական կողմը խուսափում է բանակցություններից ու այն, որ ինչ-որ բան պիտի լիներ, այդ զգացումը, սպասումը կար»:

Հարցին՝ կվերադառնա՞ք քաղաքականություն ու հաջորդ ընտրություններում ձեր թեկնածությունը կդնե՞ք՝ Արկադի Ղուկասյանը պատասխանեց, որ ցանկություն չունի վերադառնալ, 13 տարի առաջ է պաշտոնը թողել ու այն ժամանակ էլ համոզում կար, որ այլեւս չի վերադառնա. «Ես համարում էի, որ իմ առաքելությունը մինչեւ վերջ կատարել եմ: Երբեք չեմ մտածել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: Մյուս կողմից ես չեմ կարող չլինել քաղաքականության մեջ: Չնայած տարաձայնություններին, որ ունեցել եմ Հայաստանի ու Ղարաբաղի գործող իշխանությունների հետ, ես միշտ փորձել եմ իշխանություններին օգտակար լինել: Ես չեմ կարծում, որ ես պատրաստ եմ նոր ընտրություններին մասնակցել»:

Բակո Սահակյանն էլ հավելեց, որ իրենք պաշտոնաթողությունից հետո փորձել են աջակցել ինչպես կարող են: Հիմա էլ փորձում են օգտակար լինել. «Մենք այսպես թե այնպես մեծ քաղաքականության մեջ ենք գտնվում, հատկապես այս ողբերգական ժամանակում չենք կարող չլինել»: Նա ասաց, որ կարեւորը չխանգարեն, այլ օգնեն գործող իշխանություններին. «Ես էլ մտադրություն չունեմ քաղաքականություն վերադառնալ, նման հարց այս օրերին չի քննարկվել»:

Հարցին՝ Հայաստանում ընտրություններ են ու շատ հնարավոր է, որ նոր ուժ սկսի ղեկավարել: Դրանից հետո Ղարաբաղում նույնպե՞ս կլինեն ընտրություններ, որովհետեւ Ղարաբաղը չունի ինքնուրույնություն, Հայաստանի իշխանությունները կփոխե՞ն նորից Ղարաբաղի իշխանություններին՝ Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Բնականաբար, երբ ունես պատերազմի այդպիսի արդյունքներ, այդ հարցը բնական է, որ կառաջանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930