Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ ՔՊ-ն երեխաներին ներգրավում է քարոզարշավին, որ իրենց չհայհոյեն». Ռուբեն Մելիքյան

Հունիս 14,2021 19:22

«Հիտլեր-Յուրգենդ մոդելը Հայաստանի համար չէ»,- «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի անդամ Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի կողմից երեխաների ներգրավման խնդրին:

Նա մանրամասնեց. «ՔՊ-ն համակարգային ձևով երեխաներին ներգրավում է իրենց քարոզչությանը: Միջազգային ստանդարտները հստակ են. երեխաներին կարող են ներգրավել հավաքների, քաղաքական գործընթացների մեջ բացառապես այն ժամանակ, երբ նրանց համար գիտակցելի է ներգրավման նպատակը»:

Ռուբեն Մելիքյանի փաստմամբ՝ երեխաները նաև պետք է իմանան, թե ով, ինչ պատճառներով է նրանց ներգրավել քաղաքական գործընթացներում:

Նա հայտնեց՝ խնդիրը բարձրաձայնում են պետական մարմինների, ՀԿ-ների, միջազգային կառույցների համար և կոչ անում զբաղվել այս հարցով:

Խոսելով երեխաների՝ քարոզարշավում ներգրավման մասին՝ նա ասաց. «Բոլորս էլ գիտենք, որ ՔՊ-ի նկատմամբ հանրության մեջ կա լուրջ բացասական վերաբերմունք, երբեմն նաև այդ բացասական վերաբերմունքը դրսևորվում է հայհոյանքներով և ոչ շատ բարյացակամ վերաբերմունքով: Եթե պարզվի, որ երեխաներին ներգրավում են այն նպատակով, որ իրենց չհայհոյեն, այլ խնդիրներ չլինեն, մեղմ ասաց ընդունելի չի լինի: Հնարավոր է՝ երեխաների ներգրվման պատճառներից մեկն էլ դա է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930