Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, ՔՊ-ն քարոզարշավ էր իրականացնում Արարատի մարզում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում ընտրակաշառատուների եւ ընտրական տասովշիկների նկատմամբ պայքարը շարունակվում է: Տեղի են ունեցել հերթական ձերբակալությունները, այս անգամ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Թող որեւէ մեկը չկասկածի հետեւյալի մեջ: Նախ պողպատե չագուչով ես անձամբ զբաղվելու եմ բոլոր նրանցով, ովքեր փորերը քսելով ասֆալտին՝ փորձում են ՀՀ քաղաքացիների ընտրական կամքի նկատմամբ բռնանալ եւ ապօրինի ազդեցություններ գործել»:
Փաշինյանն ասաց, որ ովքեր կփորձեն մարդկանց կամարտահայտության վրա ազդել. «Բոլոր ընտրակեղծարարները, ովքեր կփորձեն ժողովրդին կամքի վրա բռնանալ, նրանց հերթով մտցնելու ենք ծակերը՝ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո: Որեւէ մեկը չփորձի թպրտալ, պատերով կտանք, ասֆալտներին եք պառկելու, այդ թվում՝ Ավշարի այս հրապարակի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ»:
ՔՊ համակիրները առաջարկեցին մուրճի փոխարեն կվալտ: Փաշինյանն էլ ասաց. «Մուրճի չափը կախված է ձեր տված տոկոսներից: ինչքան շատ տոկոս տաք, այնքան չագուչը կմեծանա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ