«Ես մինչ այսօր չեմ հասկանում`իշխանությունն այդ թվերին տիրապետո՞ւմ է`չի ասում, թե՞ չի տիրապետում: Անկեղծ ասեմ, ես չգիտեմ ոչ զոհվածների թիվը, որ գերիների, ոչ անհայտ կորածների»,- այսօր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը`պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին: «Ինձ համար անընդունելի է, որ ութ ամիս անց, մեր հասարակությունը, մեր հանրությունն այդ թվերին չի տիրապետում: Եթե թվերը կան, իշխանության գալու հաջորդ օրը մենք հրապարակելու ենք այդ թվերը: Եթե թվերը չկան`ինչ-որ աշխատանք պիտի կատարվի: Բայց շատ ազնիվ ասելու ենք`այսքան կա զոհ, այսքան անհայտ կորած, այսքան մարդու ճակատագիրը մեզ համար հասկանալի չի: Թվերը բաց պիտի լինեն, սա այն հարցը չի, որի վրա տարբեր կասկածամտության առիթներ տաս ժողովրդի մոտ: Ես մինչեւ այսօր չեմ հասկանում, թե ինչի՞ է այսպես եւ որեւէ տրամաբանություն սրանում չեմ տեսնում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ի՞նչ հույս ունենանք Արցախի ճակատագրի վերաբերյալ`Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց ծնունդով մարտակերտցի մի տղամարդ, ով 46 տարի բնակվում է Մեծամորում:
«Ես ունեմ բավարար հիմքեր մտածելու, որ ի վիճակի ենք Արցախը վերականգնել նախկին ԼՂԻՄ սահմաններում: Այս հայտարարության ամենամեծ խնդիր, որ ռուսական զորքը ժամկետային է: 4 տարի վեց ամիս անց Ադրբեջանն իրավունք ունի պահանջել, որ ռուսական զորքն Արցախից հանել: Սա մեծ խնդիր է ստեղծում: Նախեւառաջ պետք է կարողանանք այս հարց կարգավորումը ստանանք եւ հավաստիացումը, որ այդպես չի լինելու, որովհետեւ սա մեծ անորոշություն է ստեղծում, ընդհանրապես, Արցախի ապագայի հետ կապված: Վստահություն ունեմ, որ ինչ-որ բան կարող ենք տեղից շարժել: Դեռ այսքանը: Շատ թույլ վիճակում ենք մտնում բանակցային գործընթացի մեջ եւ ես բանակի ուժեղացումը, վերականգնումը ուղակի կապում եմ այս գործընթացի հետ: Ինչքան արագ մենք վերականգնվենք, այնքան մեր դիրքերը բանակցային գործընթացում ամուր կլինի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ