Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կլասիկ չենք». «Վերելքի» ներկայացուցիչը հիշեց Մարուքյանին ու Ծառուկյանին

Հունիս 14,2021 18:12

«Վերելք» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Արտակ  Հարությունյանը «Հայացք» ակումբում նշեց, թե իմանալով, որ իրենք նախկին զինվորականներ են, հիմնականում հարցեր են ուղղում կապված բանակի եւ անվտանգության հետ, մինչդեռ իրենք կարեւորում են անվտանգությունը բոլոր ոլորտներում: Հավելեց, որ շեշտադրում են անվտանգության ոլորտում դաստիարակության եւ մշակույթի դերը նույնպես:

«Վերելք» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` հոգեբանական գիտությունների թեկնածու Արամ Գյուրջյանը նույնպես շեշտեց, որ հաճախ հարցեր են առաջանում կապված ռազմաքաղաքական եզրույթի հետ եւ թյուրըմբռնում է տեղի ունենում, թե իրենք, ի վերջո, ինչ են ցանկանում ասել: Նա այս համատեքստում հիշեց նախորդ ընտրություններից առաջ բանավեճի ժամանակ երկու ուժերի առաջնորդների երկխոսությունը, երբ Էդմոն Մարուքյանն ասել էր, թե ինքը կլասիկ քաղաքական գործիչ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանել էր. «Ես քո կլասիկ ցավը տանեմ»:

«Ուզում եմ ասել, որ մենք կլասիկ չենք… Ժամանակի պարտադրանք է, որ ձեւավորվել է այս տեսակի եւ այս մոտեցումներով քաղաքական ուժ, որովհետեւ այսօր իրողությունն այնպիսին է, որ բոլոր հարցերի լուծումը նախ եւ առաջ դիտարկում ենք անվտանգության ապահովման համատեքստում… Բայց այսօր անվտանգությունը միայն զինված ուժերի ոլորտը եւ դաշտը չէ: Լիարժեք անվտանգություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են հստակ քաղաքական որոշումներ բոլոր ոլորտներում»,-ասաց Գյուրջյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930