Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները խոսում են բաների մասին, որոնցից բացարձակ ոչինչ չեն հասկանում… չի կարելի փողոցից գալ ու պետություն ղեկավարել». Արկադի Ղուկասյան

Հունիս 14,2021 17:50

«Բոլորին է պարզ, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները՝ Ղարաբաղը տալու նպատակով»,- այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարեւյան ակումբի» չորրորդ հանդիպմանն ասաց Արտաշես Գեղամյանը:

Նա հարց ուղղեց Արցախի նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին, թե՝ չե՞ս կարծում, որ ռազմական գործողությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանի անմիջական մասնակցությունը թույլ չտալը խոսում է այն մասին, որ Փաշինյանը կատարում էր պատվերը, որոնց համար եկել էր իշխանության:

Խոսելով Աղդամի շրջանի ականապատման քարտեզները Ադրբեջանին տալու գործարքի մասին՝ Գեղամյանն ասաց, որ դրանով ԱՄՆ-ն է ակտիվանում ու հիշեցրեց, որ չնայած ռուս խաղաղապահները այստեղ են 5 տարով, բայց պայմանագրում գրված է, որ ցանկացած կողմի ցանկությամբ ստորագրությունը կարող են հետ կանչել ու ռուս խաղաղապահների առաքելությունը դադարեցնել:

Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց ես չեմ ուզում հաստատել, թե ով է բերել այս մարդկանց իշխանության ղեկին, ես փաստեր չունեմ: Բայց կրկնում եմ՝ ոչ մի բան չեմ բացառում: Ինձ առաջին օրից շփոթեցնում էր այն, ինչ տեղի էր ունենում: 30 տարի մենք պատերազմող կողմ ենք եղել, որովհետեւ 30 տարի պատերազմը շարունակվում էր»:

Արկադի Ղուկասյանի համար տարօրինակ է եղել, որ 3 տարվա ընթացքում այդքան ԳՇ պետեր, պաշտպանական բանակի հրամանատարներ են փոխել, այն էլ՝ այդ պատերազմական իրավիճակում. «Նախկին իշխանություններին մեղադրելը հեշտ է, բայց նրանք հո ձեր նշանակածներն են: Սկզբում ազատեցին մեր լեգենդար նախկին հրամանատարները բանակի ղեկավարումից, որ չկարողանան ազդեցություն ունենալ: Ու այսօր ՀՀ իշխանությունները մեղադրում են այն գեներալներին, որոնց հենց իրենք են նշանակել այդ պաշտոններում»:

Խոսելով բանակցությունների մասին՝ Արկադի Ղուկասյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները խոսում են բաների մասին, որոնցից բացարձակ ոչինչ չեն հասկանում. «Վերջիվերջո հարցնելը ամոթ չէր, մենք մեր օգնությունն առաջարկել էինք, որովհետեւ չի կարելի փողոցից գալ ու պետություն ղեկավարել, արտաքին քաղաքականությամբ զբաղվել: Եղավ այն, ինչ եղավ, բայց կարելի էր հարցնել՝ ինչ մակարդակում են գտնվում բանակցությունները, մենք ինչից էինք սկսել ու որտեղ էինք հասել: Բանակցային գործընթացը դիլետանտների եւ սիրողական մակարդակով զբաղվելու գործ չէ, այստեղ շատ նրբություններ կան: Վտանգավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930