Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին. «ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը»

Հունիս 14,2021 17:17

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որով վերջինս հայտնում է, թե Միրզոյանը Թուրքիայի գործակալ է:

Հարցին՝ ի վերջո Միրզոյանը ստորագրե՞լ է Մինասյանի հրապարակած փաստաթուղթը, ԱԺ նախագահը դրական պատասխան է տվել։

«ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, որը այդ շրջանում Ցեղասպանությանն անդրադարձող, դրա տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում՝ նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է և խնդրել, առաջարկել՝ աջակցել իրենց նշված օրակարգով»,-ասել է Միրզոյանն ու շարունակել․

«Սա է ամբողջը, ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը, և սա է ամբողջը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի, ինչ վերաբերում է մնացած հատվածին, բնականաբար, հիվանդագին ցնորք է, և այդ մարդն այդ սարսափելի մեղադրանքի, իմ բարի համբավը վարկաբեկելու համար դեռ պիտի պատասխան տա»,-ասել է նա՝ նշելով, թե դա եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտի, Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկի հատվածում։

Սղագրությունը 168.amի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930