Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները, մտավորականությունը անփույթ մոտեցում են ցուցաբերում եւ չեն հիշում բռնադատվածների օրը. «Ազատ հայրենիք» դաշինքի անդամներ

Հունիս 14,2021 17:10

«Բռնադատվածներն ապրել են անանձնական ուրախություններով, որոնք պայքարի են ելել մեզ՝ բոլորիս համար, հայրենակիցների եւ ընդհանրապես մարդկության համար: Բայց մեր իշխանությունները փորձում են մոռացության մատնել այս էջը, բայց կմոռացվեն նրանք, որոնք փորձում են մոռացության մատնել մեր հերոսներին»,-այսօր Բռնադատվածների հուշահամալիրի մոտ ասացին «Ազատ հայրենիք» դաշինքի անդամները: Հունիսի 14-ը Բռնադատվածների օրն է, եւ դաշինքի անդամների խոսքով, եկել էին քաղաքական բռնաճնշումներին իրենց գնահատականը տալու:

«Ազատ հայրենիք» դաշինքի անդամ Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրեն բախտ է վիճակվել լինել ամենաերկար բռնադատվածներից մեկը, իր օրոք իրավիճակն այլ էր. «Նրանց ճակատագրերը ողբերգական էին, նրանք ապրում էին այն ժամանակվա համար ընդունված համեստ կյանքով եւ նրանք իսկապես զոհեր էին: Սովետական Հայաստանի ստեղծումը, ընդհանարապես, Հայաստանի բռնազավթումը, դա ցեղասպանության շարունակությունն էր, եւ իմ մտքով չէր անցնում, որ մի այդպիսի դրվագի կառնչվենք 21-րդ դարի վերջին»:

Դաշինքի անդամները դժգոհություն հայտնեցին, որ իշխանությունները, մտավորականությունը «անփույթ են մոտեցում» են ցուցաբերում եւ չեն հիշում այդ օրը:

«Ազատ հայրենիք» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հրանուշ Խառատյանն ասաց՝ մեր հերթափոխ իշխանությունները իրար հետեւից այս խնդիրն ուղղակի մոռացության մատնեցին. «Մոռացան, որ մենք խորհրդային քաղաքական ծանր անցյալ ունենք: Այդ անցյալի կենդանի վկաները նրանց համար միայն բեռ են»:

Ըստ Հրանուշ Խառատյանի, անցյալը չգնահատելը քաղաքական բռնություն է. «Այսօր չափազանց անարդար վերաբերմունք կա բռնադատվածների ու նրանց ժառանգների նկատմամբ»: Տիկին Խառատյանն ասաց, որ հուշարձանի նախագծողը ճարտարապետ  Ջիմ Թորոսյանն է, որի հայրը 1937 թվականին ձերբակալվել է եւ գնդակահարվել:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք նախագիծ է եղել բռնադատվածների հիշատակին եկեղեցի կառուցել, նույնիսկ հուշատախտակ է տեղադրվել, սակայն, այդպես էլ մոռացության մատնվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930