Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների». Վահե Գասպարյան

Հունիս 14,2021 15:55

«ԱՄՆ-ն, ֆրանսիական դաշնակիցները շատ լուրջ հետաքրքրված են տարածաշրջանով»,- «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Վրաստան այցին և հայտարարություններին՝ նա ասաց. «Գերիները վերադարձվել են հենց ԱՄՆ-ի, Վրաստանի միջնորդությամբ և գերիների վերադարձ եղավ Ֆիլիպ Ռիքերի այցի հաջորդ օրը կամ երկու օր հետո: Ֆիլիպ Ռիքերը խոսեց նրանց մասին ոչ թե որպես ռազմագերիների, այլ ձերբակալված կամ անօրինականորեն պահվող մարդկանց բոլորի մասին խոսեց: Ֆիլիպ Ռիքերը խոսեց հարցի համապարփակ կարգավորման մասին, կարգավիճակը ներառյալ և առաջին հերթին ի հեճուկս Լավրովի, որը ասում է, որ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգվում է: Ֆիլիպ Ռիքերը խոսեց նաև Արցախում միջազգային մանդատ ունեցող դիտորդների՝ խաղաղապահների մասին, խոսեց հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ անվանելով Հայաստանը ընկեր երկիր»:

Վահե Գասպարյանը շեշտեց՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին, այսպես ասած, ուղարկել էին ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը:

Սահմանազատման գործընթացի մասին կարծիք հայտնելուց առաջ Վահե Գասպարյանը պատմական կարճ անդրադարձ կատարեց ու ասաց. «Սահմաններ ասելով՝ նայած ով, ինչ սահմաններ նկատի ունի: Վլադիմիր Պուտինի, Ալիևի և Էրդողանի համար գոյություն ունեն այս սահմանները՝ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի, որոնք գծվել են Ստալինի կողմից և չեն հանդիսանում միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմ սահմաններ: Սրանք ԽՍՀՄ ներքին վարչական սահմաններն են, որոնք փորձում են վերածել պետական սահմանների, ստանալ հայկական իշխանությունների ստորագրությունը: Որոշ ուժեր կան, որոնք ասում են՝ ՀՀ-ն ճանաչել է այս սահմանները ԱՊՀ մտնելու համար: Սա կամ արվում է հարցին խորությամբ չտիրապետելու պատճառով, կամ դիտավորյալ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու համար»:

Վահե Գասպարյանի վստահեցմամբ՝ իրենց համար լեգիտիմ սահմաններ են Առաջին Հանրապետության սահմանները: Սահմանազատման մասին էլ ասաց. «Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930