Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայդենի հետ հանդիպմանը Էրդողանը պատրաստվում է բարձրաձայնել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Հունիս 14,2021 16:24

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում:

Իր կողմից օրակարգ բերվելիք հարցերի շարքում Էրդողանը հիշատակել է նաև «ապրիլի 24» հարցը՝ նկատի ունենալով այս տարի Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը:

Էրդողանի խոսքով, իրենք ԱՄՆ-ից նման մոտեցում չէին սպասում, և դա իրենց իսկապես ցավ է պատճառել:

«Թուրքիան պատահական երկիր չէ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցն է: Հայերի հարցում, որոնք ոչ մի առնչություն չունեն ՆԱՏՕ-ի հետ, նման մոտեցումը մեզ վշտացնում է: Ճիշտ չի լինի, եթե հանդիպումն անցնի առանց այս հարցն օրակարգ բերելու և հիշեցնելու»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքով՝ հանդիպման օրակարգում կլինեն F-35 արտադրման ծրագրից Թուրքիային դուրս թողնելու հարցը, ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցը, ինչպես նաև Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը ստանձնելու թուրքական առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930