Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ամոթն է, որ էդ բանը դեռ քայլում է ու ճղճղում». Աղվան Վարդանյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Հունիս 14,2021 14:59

«Երեկ կարծում եմ, լսել եք ձեր երիտասարդ քաղաքապետուհու ձայնագրությունը: Իր թիմից է, ասում է` իրեն տարել է իր հոգեկանը: Լավ չի ձեւակերպել, պիտի չասեր իր հոգեկանը, պիտի ասեր` ինքը հոգեկան է: Շուտով, հոգեկանն ուրիշ տեղում է լինելու»,- այսօր Էջմիածնում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ Աղվան Վարդանյանը:

«Ձեզ խաբելով պատահաբար եկել են, ձեր ընտրությամբ վեց օր հետո գնալու են, արդեն գնացած են, նրանց օրերը հաշված են: Այդ բանը ապագա չունի, մի նայեք նրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովուրդն այլ ղեկավարի է արժանի`ուժեղ, կամային, հարգանք պարտադրող, 24 ժամ աշխատող»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա դիմեց հավաքված կանանց`ինչպիսի՞ տղամարդ կուզեիք տեսնել ձեր կողքին`վախկոտ, ստախոս, լաչառ մեկի՞ն, ում ձեր բակում ոչ ոք չի հարգում, գոռում են վրան, ձեռ են առնում, թե՞ մեկին, ում հարգում են, ում հետ հաշվի են նստում`ձեր գյուղից ու քաղաքից շատ ու շատ հեռու, ով քաջ է, պատասխանատու, աշխատասեր, ում շուրջը կարգ ու կանոն է:

Հետո նաեւ տղամարդկանց դիմեց` ո՞ւմ հետ ընկերություն կանեք, ո՞ւմ կվստահեք, ո՞ւմ հետ ճանապարհ կգնաք. «Նայեք, համեմատեք, մտածեք: Այդ բանը, անունը երկրորդ անգամ չտամ, երեք տարում ձախողել է ամեն ինչ, կազմալուծել է պետությունը, դրան արհամարհում են բարեկամ ու թշնամի, մեր հազարավոր որդիները զոհված եւ ու վիրավոր, Ադրբեջանը մտել է Հայաստան. եթե տանը տղամարդ չկա, հարեւանն էլ կմտնի, թշնամին էլ: Հայաստանը բոլորիս տունն է, այն ուժեղ ղեկավար պետք է ունենա»:

Աղվան Վարդանյանը նկատեց, որ ծնողները դեռ թաղում են իրենց որդիներին, որոնք ութ ամիս առաջ էին զոհվել, երկու օր առաջ, պատերազմից 9 ամիս հետո, Արցախում դեռ դիակներ էին գտնում. «Դուք հասկանո՞ւմ եք՝ ում ենք մենք պետություն վստահել: Մեր ամոթն է, որ էդ բանը դեռ քայլում է ու ճղճղում, հոխորտում է հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով շրջապատված»:

Արցախյան առաջին պատերազմի մասնակից Ալվարդ Գասպարյան էլ իր բերել էր իր տան 400 տարեկան Ավետարանը. «Ես մոտիկից առաջին անգամն եմ Ռոբերտ Քոչարյանին տեսնում: Բոլորն ասում են`դուք տանիք չունեք, տունը վերանորոգելու կարիք ունեք, ակնկալիքներ ունեք, բայց ես ասում եմ`իմ տունը ձեզ մատաղ, հայրենիք ենք կորցնում: Ես Ավետարանի առաջ երդվում եմ, որ մեզ տրված մեր վերջին շանսը, եթե մի մարդ անգամ կխառնի, ես նրան վերեւից երբեք չեմ ների: Ես հերթական բուժումն եմ ստանում քաղցկեղի դեմ, չգիտեմ, հաջորդ անգամ երբ ձեզ հետ կլինեմ. սա մեր վերջին մարտն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930