«Պատասխանատվությունը շատ մեծ է, նույնիսկ մեկ-մեկ, որ մենակ եմ մնում, ասում եմ`այ տղա, էս ի՞նչ արեցիր: Բայց այլ ճանապարհ չկա, առաջ`դեպի ուժեղ Հայաստան»,- այսօր Էջմիածնում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա, լավ աշխատող կառավարությունն այն է, որին մարդիկ ամեն օր չեն նկատում: Ամեն օր նկատելը նշանակում է, որ կա մարմին, որն այս կամ այն գործը պիտի անի ու չի արել. «Այս երեք տարիներին այնքան ցույց եղավ կառավարության մոտ, որ ոնց որ ամեն օր ասեին`կառավարություն կա, կառավարություն կա: Ժամացույցի պես աշխատող պետական ապարատը պետք աննկատելի լինի, բայց նրա արած աշխատանքի արդյունքն ամեն օր նկատվի մարդկանց կյանքում: Այս կառավարության անճարությունը, ցավոք, բերեց նաեւ ողբերգության»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ իր թիմն այն քաղաքական թիմն է, որ պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը եւ զբաղվել մարդկանց հոգսերով:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն էլ ասաց. «Թշնամու մոտ խուճապ է, դա ակնհայտ է: Շատերը նիկոլականներից, արդեն գիտակցում են կամ հաշտվել են, որ իրենք պարտվել են ու իրենց մնացել է վեց օր ժամանակ: Միայն մի հոգի դա դեռ չի հասկացել, որովհետեւ իր ոտքերն իրականությունից եւ գետնից կտրված են»:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, ապագա, ամեն դեպքում կա, հարցն այն է`ինչպիսի՞նն է այն լինելու: Նա կոչ արեց անպայման գնալ ընտրությունների եւ էքսպերիմենտներ չանել, թե «սա սիմպատիչնի տղա է, հիմա էլ սրան ընտրենք», քանի որ դրա ոչ ժամանակը, ոչ իրավունքը չունենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ