Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ զեկուցողը ողջունել է գերիների վերադարձը եւ 100 հազար ականների քարտեզներն Ադրբեջանին հանձնումը

Հունիս 14,2021 14:12

ԵԽԽՎ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքների հաղթահարման զեկուցող Փոլ Գավանը ողջունել է 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը, ինչպես նաև Աղդամի շրջանում մոտ 100 հազար ականների քարտեզներն Ադրբեջանին հանձնումը:

«Չափազանց կարևոր է միջոցներ ձեռնարկել անցյալ տարի վեցշաբաթյա պատերազմի վերածված այս երկարատև հակամարտության մարդասիրական հետևանքները չեզոքացնելու համար,- ասել է Գավանը: – Չնայած դեռ գերության մեջ պահվող բազմաթիվ հայեր կան ու չնայած Աղդամից բացի այլ ականապատ շրջաններ կան, այսօր մենք կարող ենք ողջունել կողմերին, որոնք տարբեր միջազգային խաղացողների աջակցությամբ և օժանդակությամբ աշխատեցին միասին՝ գտնելու լուծում պատերազմի երկու կարևորագույն մարդասիրական հետևանքների լուծման հարցում»:

Փոլ Գավանը Հայաստան է այցելել 2021թ. մայիսին և նախատեսում է Ադրբեջան այցելել ամռանը: Այցերի արդյունքում էլ կպատրաստվի նրա զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930