Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է «սաղին բռնելու եմ, շինեմ»-ը համարվում պատիժ». Արա Զոհրաբյանը` ԿԸՀ որոշման մասին

Հունիս 14,2021 13:46

«ԿԸՀ-ն հաստատված համարելով Նիկոլ Փաշինյանի՝ ատելության խոսքեր, բռնության կոչեր հնչեցնելու փաստը, չմիջամտեց, այն դեպքում, երբ ի թիվս այլ նորմերի, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին կոնվենցիան արգելում է բռնության կոչը և հոգեբանական հարկադրանքը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, երեկ ԿԸՀ-ն մերժեց «Զարթոնք» կուսակցության դիմումը`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասին: «Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը:

«ԿԸՀ նիստի ժամանակ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը փորձեց արդարացնել Նիկոլ Փաշինյանի խոսքերը` նշելով, որ եղել է միայն հանցագործներին օրենքով պատժելու խոստում: Ի պատասխան այն հարցի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է «սաղին բռնելու եմ, շինեմ»-ը համարվում պատիժ, ըստ էության որևէ պատասխան չհնչեց»,- ասաց մեր զրուցակիցը`բացասական գնահատելով ԿԸՀ-ի նման որոշումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930