Ռուսական Матч ТВ-ի ֆուտբոլային մեկնաբանները Ադրբեջանում Եվրոպայի առաջնության հանդիպումները լուսաբանելու համար հավատարմագրման խնդիրներ են ունենում:
Նոբել Առուստամյանը մեծ դժվարությամբ խաղերին ներկա լինելու թույլտվություն ստացավ, սակայն տուժել են նրա գործընկերները: Օրինակ, Միխայիլ Մոսսակովսկուն հենց Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել:
Բացի դա, Եվրո 2020-ի մեկնարկի օրը հայտնի է դարձել, որ հավատարմագրման մերժում է ստացել մեկ այլ մեկնաբան՝ Կոնստանտին Գենիչը (լուսանկարում):
Կարդացեք նաև
«Հավանաբար, Նոբելի հետ կապված պատմությունն իրենց ինքնասիրությանն այնքան է դիպել, որ եւս մեկ անգամ վերանայելով մեր լրատվամիջոցից հավատարմագրված լրագրողների ցուցակը՝ հիշել են, որ ես նույնպես 2009 թվականին այցելել եմ Ղարաբաղ»,- գրել է Գենիչը:
Մեկնաբանը նաեւ ավելացրել է, որ Ադրբեջանից իրեն զանգահարել են 2009-ին Ղարաբաղ այցելության առնչությամբ եւ հինգ րոպե անց ինքը ՈՒԵՖԱ-ից հավատարմագրումը մերժելու նամակ է ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ